Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական Սադիք Խանը
Մայիս 07, 2016 08:17 Asia/Tehran
Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության թեկնածու Սադիք Խանը` շրջանցելով իր հիմնական մրցակցին` Պահպանողական կուսակցության թեկնածու Զաք Գոլդսմիթին, ով ստացել է 35 տոկոս ձայն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սադիք Խանը ստացել է ընտրողների 44 տոկոսի քվեները:
Խանը պակիստանցի ներգաղթյալների ժառանգ է: Նա Լոնդոնի պատմության մեջ առաջին մահմեդական քաղաքապետն է եւ առաջին մահմեդականը, ով նման պաշտոն կզբաղեցնի ԵՄ անդամ երկրի մայրաքաղաքում:
Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը շտապել է շնորհավորել Խանին, ով, ըստ նրա, ֆանտաստիկ ցուցանիշ է արձանագրել:
Խանը մասնագիտությամբ իրավաբան է, նա Մեծ Բրիտանիայի` Եվրամիության անդամության կողմնակից է:
galatv.am
7/5/2016
Պիտակ