Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական Սադիք Խանը
https://parstoday.ir/hy/news/world-i15697-Լոնդոնի_քաղաքապետ_է_ընտրվել_մահմեդական_Սադիք_Խանը
Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության թեկնածու Սադիք Խանը` շրջանցելով իր հիմնական մրցակցին` Պահպանողական կուսակցության թեկնածու Զաք Գոլդսմիթին, ով ստացել է 35 տոկոս ձայն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2016 08:17 Asia/Tehran
  • Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական Սադիք Խանը

Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության թեկնածու Սադիք Խանը` շրջանցելով իր հիմնական մրցակցին` Պահպանողական կուսակցության թեկնածու Զաք Գոլդսմիթին, ով ստացել է 35 տոկոս ձայն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սադիք Խանը ստացել է ընտրողների 44 տոկոսի քվեները:

Խանը պակիստանցի ներգաղթյալների ժառանգ է: Նա Լոնդոնի պատմության մեջ առաջին մահմեդական քաղաքապետն է եւ առաջին մահմեդականը, ով նման պաշտոն կզբաղեցնի ԵՄ անդամ երկրի մայրաքաղաքում:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը շտապել է շնորհավորել Խանին, ով, ըստ նրա, ֆանտաստիկ ցուցանիշ է արձանագրել:

Խանը մասնագիտությամբ իրավաբան է, նա Մեծ Բրիտանիայի` Եվրամիության անդամության կողմնակից է:

galatv.am

7/5/2016