Փախստականների ճգնաժամ Եվրոպայում. Ֆրանսիայի ՆԳ նախարարը չեղարկել է բրիտանացի գործընկերոջ հրավերը
https://parstoday.ir/hy/news/world-i156978-Փախստականների_ճգնաժամ_Եվրոպայում._Ֆրանսիայի_ՆԳ_նախարարը_չեղարկել_է_բրիտանացի_գործընկերոջ_հրավերը
Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ապաստան հայցողների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակի հրապարակումից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը չեղյալ է համարել իր բրիտանացի գործընկերոջ հրավերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2021 13:04 Asia/Tehran
  • Փախստականների ճգնաժամ Եվրոպայում. Ֆրանսիայի ՆԳ նախարարը չեղարկել է բրիտանացի գործընկերոջ հրավերը

Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ապաստան հայցողների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակի հրապարակումից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը չեղյալ է համարել իր բրիտանացի գործընկերոջ հրավերը։

Ռոյտերսի հաղորդմամբ, Ժերալդ Դարմանինը չեղարկել է հանդիպումը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելի հետ կիրակի օրը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բողոքի նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն բանի համար, որ չկարողացավ կանխել ապաստան տրամադրող նավակների անցումը երկու երկրների ջրանցքով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հանդես գալով սուր քննադատական հաղորդագրությամբ գրել է.«Բրիտանիայի վարչապետի անընդունելի նամակի հրապարակումից հետո Փրիթի Փաթելը չի հրավիրվի կիրակնօրյա հանդիպմանը, սակայն հանդիպումը կանցկացվի Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի և Եվրահանձնաժողովի միջև»:

Այն դեպքում, երբ Բրեքսիթից հետո ձկնորսության իրավունքների և առևտրի շուրջ  Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև սրվեց լարվածությունները, չորեքշաբթի օրը Բրիտանիայի ափերի մոտ փախստականների նավակը շրջվելու և 27 մարդու զոհվելու դեպքը, երկու պետությունների միջև մեծացրել է լարվածությունը: