Վառելիքի ճգնաժամը և սուրբծննդյան ծախսատար տոնը Բրիտանիայում
Բրիտանիայում բենզինի գները շարունակում են բարձրանալ, ինչը մտահոգել է այդ երկրի բնակիչներին:
Ինչպես հաղորդում է Iran Press լրատվական գործակալությունը, 2021 թվականի վերջին շաբաթներին, ցուրտ եղանակին, բրիտանացիները, նախորդ տարիների համեմատությամբ, ավելի մեծ մտահոգությամբ են պատրաստվում դիմավորել Սուրբծննդյան և ամանորյա տոները:
Բրիտանիայի գազալցակայաններում մեկ լիտր բենզինի գինը հասել է ավելի քան մեկ ֆունտ 43 պենսի, իսկ դիզելային վառելիքի յուրաքանչյուր լիտրը՝ մեկ ֆունտ 49 պենսի։
Բրիտանիայում վառելիքի գների աճի միտումը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ և շարունակվում է։
Բրիտանիայում վառելիքի դեֆիցիտի արդեն երկու ամիս շարունակվող ճգնաժամը մտահոգել է բրիտանացիներին: Բանակի միջամտության հետևանքով այն փոքր ինչ ճգնաժամը հանդարտվել էր, սակայն վառելիքի գնի բարձրացումը նորից սրել է վիճակը: