ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան. Մենք չենք պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i157112-ԱՄՆ_ում_Ռուսաստանի_դեսպան._Մենք_չենք_պատրաստվում_հարձակվել_որևէ_երկրի_վրա
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն, ի պատասխան Վաշինգտոնի և Կիևի որոշ աղբյուրների և պաշտոնյաների վերջին հայտարարություններին, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա, ասել է. «Մոսկվան մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2021 07:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան. Մենք չենք պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն, ի պատասխան Վաշինգտոնի և Կիևի որոշ աղբյուրների և պաշտոնյաների վերջին հայտարարություններին, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա, ասել է. «Մոսկվան մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա»:

Ըստ Fars News գործակալության հաղորդման, Անատոլի Անտոնովը հավելել է. «Ուկրաինայի դեմ ուղղված Ռուսաստանի «սպառնալիքի» մասին հայտարարություններով ԱՄՆ-ն նպատակ ունի արդարացնել  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ձախողումները»։

Վերջին մի քանի օրերին ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետախուզության պաշտոնյաներին, հայտարարում են, որ Ռուսաստանը մտադիր է այս ձմռան կեսերին հարձակում իրականացնել Ուկրաինայի դեմ կամ պետական ​​հեղաշրջում իրականացնել այդ երկրում։

Ռուսաստանը բազմիցս  հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին իրականացվող գործողությունները սովորական ռազմական գործողություններ են, սակայն Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները շարունակում են սրել  Ուկրաինա-Ռուսաստան սահմանին առկա լարվածությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio