Քերին Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը
https://parstoday.ir/hy/news/world-i15718-Քերին_Հարավային_Կորեայի_ԱԳՆ_ղեկավարի_հետ_քննարկել_է_Կորեական_թերակղզու_ապամիջուկայնացումը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավար Յուն Բեն Սեի հետ տարածաշրջանային խնդիրներ է քննարկել, այդ թվում՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2016 09:51 Asia/Tehran
  • Քերին Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավար Յուն Բեն Սեի հետ տարածաշրջանային խնդիրներ է քննարկել, այդ թվում՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պետդեպի տեղեկությամբ՝ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «տարածաշրջանային և գլոբալ առաջնայնությունները»:

«Պետքարտուղար Քերին հաստատել է, որ երկու կողմերը համակարծիք են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և տարածաշրջանային կայունությանը հավատարմության հարցում, նաև ընդգծել է գնալով ավելի բազմակողմանի ռազմավարական գործընկերության կարևորությունը Կորեայի Հանրապետության հետ, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամի և կլիմայի փոփոխությունների հարցում»,- ասվում է ամերիկյան գերատեսչության հաղորդագրության մեջ:

1in.am

7/5/2016