Աշխաբադում կայացել է Էրդողանի ու Ալիեւի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i157204-Աշխաբադում_կայացել_է_Էրդողանի_ու_Ալիեւի_հանդիպումը
Աշխաբադում կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, հաղորդում է Անադոլուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2021 08:47 Asia/Tehran
  • Աշխաբադում կայացել է Էրդողանի ու Ալիեւի հանդիպումը

Աշխաբադում կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, հաղորդում է Անադոլուն:

Բանակցություններն անցկացվել են Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Երկու երկրների առաջնորդները հանդիպել են «Կարակում» հյուրանոցում, հանդիպումն անցկացվել է փակ դռների հետեւում եւ տեւել 30 րոպե:

Ինչպես հաղորդում է Ալիեւի մամուլի ծառայությունը, երկու երկրների առաջնորդները եւս մեկ անգամ հաստատել են, որ երկրների միջեւ հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ: Բացի այդ, Ալիեւն ու Էրդողանը փոխանակել են կարծիքներ երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման համար, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակի եւ գործընթացների հարցերով: Նախագահները նաեւ քննարկել են էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցերը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio