Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i157248-Վիեննայում_մեկնարկել_է_ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_նիստը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի նոր փուլը։
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Նոյեմբեր 29, 2021 17:58 Asia/Tehran

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի նոր փուլը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, հնգամսյա ընդմիջումից հետո, Վիեննայում վերսկսվել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների չեղարկման թեմայով:

Հանդիպումն ընթանում է Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների և «4+1» խմբի անդամ երկրների փոխնախարարների և քաղաքական տնօրենների մակարդակով: նիստը նախագահում են  Իրանի ավագ բանակցող Ալի Բաղերի Քանին և Եվրամիության արտաքին գործերի գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։

Իրանի պատվիրակությունը ղեկավարում է Ալի Բաղերի Քանին, ով Վիեննա է ժամանել շաբաթ օրը: