Զանգվածային ցույցեր Մարոկկոյում՝ ընդդեմ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման
Անսալով «Պաղեստինի աջակցության Մարոկկոյի ճակատ»-ի կոչին, նոյեմբերի 29-ին, Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով, Մարոկկոյի 27 քաղաքների բնակիչները զանգվածային ցույցեր են անցկացրել՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ:
«Պաղեստինի աջակցության Մարոկկոյի ճակատ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ցույցերն անցկացվել են ի պաշտպանություն սիոնիստական օկուպացիայից Պաղեստինի տարածքն ազատագրելու և Երուսաղեմ (Ղոդս) մայրաքաղաքով ժողովրդավարական պետություն ստեղծելու պաղեստինցիների պայքարի:
Հաղորդագրության մեջ ասված է.«Այս քայլի նպատակն է ժողովրդի անհամաձայնությունը հայտնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը և պահանջել չեղարկել հարաբերությունների կարգավորման որոշումը և այդ կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցը, նոյեմբերի 23-ին երկու օրով մեկնել է Մարոկկո։ Այցի շրջանակներում Մարոկկոն և Իսրայելի ռեժիմը երկու համաձայնագիր են ստորագրել՝ պաշտպանության և Մարոկկոյի կողմից իսրայելական անօդաչու թռչող սարքերի և զենքի գնման վերաբերյալ: Սիոնիստական ռեժիմի և Մարոկկոյի միջև հարաբերությունները վերսկսվել են 2020 թվականի վերջերին։