Թուրքիայում գրանցվել է լիրայի արժեզրկման ռեկորդ
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել։
Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրն ամերիկյան մեկ դոլարը վաճառվել է 14 լիրայով։ Երեկ ամերիկյան մեկ դոլարը վաճառվել է 13 լիրայով։
Լիրայի փոխարժեքի այս փոփոխությունը տեղի ունեցավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ի պաշտպանություն տնտեսական նոր մոդելի արված հայտարարությունից հետո: Էրդողանն ասել էր, որ տնետսության նոր մոդելը հիմնված է լինելու տոկոսադրույքների նվազման վրա, չնայած գնաճը հատել է 20 տոկոսի սահմանը:
Էրդողանը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը կարող է դիմակայել ֆինանսական շուկաների սպառնալիքներին և ամուր կանգնել դրանց դեմ։
Վերջին 12 ամիսների ընթացքում Թուրքիայում պարենային ապրանքների գները բարձրացել են 60-70 տոկոսով, իսկ վարձավճարները, հատկապես Անկարայի և Ստամբուլի նման խոշոր քաղաքներում, աճել են 30 տոկոսով։