Էրդողանը մտադիր է բանակցություններ անցկացնել Պուտինի հետ․Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i157406-Էրդողանը_մտադիր_է_բանակցություններ_անցկացնել_Պուտինի_հետ_Չավուշօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դեկտեմբերի 3-ին հեռախոսով բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 10:27 Asia/Tehran
  • Էրդողանը մտադիր է բանակցություններ անցկացնել Պուտինի հետ․Չավուշօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դեկտեմբերի 3-ին հեռախոսով բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների գագաթաժողովն անցկացում է Ռիգայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:

«Թուրքիան կողմ է Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիային։ Մենք կապի մեջ ենք երկու կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի – խմբ.) հետ։ Ուրբաթ օրը մեր նախագահը պատրաստվում է բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ», - լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չավուշօղլուն նաև ավելացրել է, որ ավելի վաղ ինքը բանակցություններ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ:

armeniasputnik.am