Հրաձգություն՝ Միչիգանի դպրոցում
Դեկտեմբեր 01, 2021 13:08 Asia/Tehran
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի միջնակարգ դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը հասել է 11-ի:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, ԱՄՆ Միչիգան նահանգի միջնակարգ դպրոցում 15-ամյա աշակերտը կիսաավտոմատ հրացանից կրակել է, ինչի հետևանքով զոհվել է երեք հոգի, ևս ութը վիրավորվել է։
Ըստ հաղորդման, զոհվածները 16-ամյա մի տղա և 17 ու 14-ամյա աղջիկներ են:
Տուժածներից երկուսը տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, վեցի վիճակը կայուն է։
Ոստիկանության տվյալներով՝ հրաձիգը միջնակարգ դպրոցի աշակերտ է: Նա միայնակ է նման քայլի դիմել:
Պատանին ձերբակալվել է այն բանից հետո, երբ արձակել է 15-ից 20 փամփուշտ և ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել:։