Հակատարիքային ապուրի շահութաբեր առևտուր Հարավարևելյան Ասիայում
Մալայզիայի արտահանողների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում «արևադարձային ծիծեռնակի բնի» արտահանումների արժեքը տարեկան կազմում է ավելի քան 5 միլիարդ դոլար։
Թքից պատրաստված արևադարձային ծիծեռնակի բույնը, որն ունի սննդային արժեք և որի մեկ կիլոգրամը վաճառվում է ավելի քան 4500 դոլարով, օգտագործվում է նաև դեղագործության և կոսմետիկական արդյունաբերության մեջ։
Հաղորդման համաձայն՝ արևելյան Ասիայի տարածաշրջանում արևադարձային ծիծեռնակի բնից պատրաստված ապուրը վաճառվում է 50-150 դոլար:
Այս արտադրության հիմնական ներմուծողներն են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը, Հոնկոնգը և Սինգապուրը: Սննդաբանների հայտարարության համաձայն՝ արևադարձային ծիծեռնակի ժելատինե լապշաները, որոնք տարածաշրջանում մարդիկ դեռ վաղ ժամանակներում օգտագործել են ապուրի և որոշ տեղական ճաշերի մեջ, կանխում են ծերացումը :