Մարիա Զախարովա. Պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համար այլընտրանք չկա, հավելելով.« Պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Վիեննայի բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի, և որ Վիեննայի բանակցություններում ծրագրերի կամ այլ տարբերակների վերաբերյալ քննարկումներ տեղի չեն ունենում։
Վիեննայի բանակցությունների երրորդ օրը, առանցքային հարցերի շուրջ երկօրյա քննարկումներից հետո, կորոշվի պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները շարունակելու հեռանկարը։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի բավարար կամք և ցանկություն՝ հասնելու արդարացի համաձայնության, որը կծառայի Իրանի ժողովրդի շահերին, և եթե մյուս կողմերը կառուցողական դիրքորոշում ընդունեն, Թեհրանը պատրաստ է հնարավորինս արագ համաձայնության գալ։