ՌԴ-ն առաջարկում է Կասպից ծովի խորհուրդ ստեղծել. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i157460-ՌԴ_ն_առաջարկում_է_Կասպից_ծովի_խորհուրդ_ստեղծել._Լավրով
Կասպյան գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում Ռուսաստանը հանդես է եկել Կասպիական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 14:21 Asia/Tehran
  • ՌԴ-ն առաջարկում է Կասպից ծովի խորհուրդ ստեղծել. Լավրով

Կասպյան գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում Ռուսաստանը հանդես է եկել Կասպիական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ:

ՌԴ-ի առաջարկով՝ խորհրդի կենտրոնը պետք է գտնվի Աստրախանում: Դրա նպատակն է լինելու տարածաշրջանում համագործակցության արդիական հարցերը քննարկելը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի Դաշնային խորհրդում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Նոր գագաթնաժողովին ներկայացվող նախաձեռնությունների թվում է Կասպից ծովի խորհրդի ստեղծման մեր նախաձեռնությունը: Առաջարկում ենք այն տեղադրել Աստրախանում»,- ասել է ԱԳ նախարարը։

tert.am