ՌԴ-ն առաջարկում է Կասպից ծովի խորհուրդ ստեղծել. Լավրով
Դեկտեմբեր 01, 2021 14:21 Asia/Tehran
Կասպյան գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում Ռուսաստանը հանդես է եկել Կասպիական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ:
ՌԴ-ի առաջարկով՝ խորհրդի կենտրոնը պետք է գտնվի Աստրախանում: Դրա նպատակն է լինելու տարածաշրջանում համագործակցության արդիական հարցերը քննարկելը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի Դաշնային խորհրդում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նոր գագաթնաժողովին ներկայացվող նախաձեռնությունների թվում է Կասպից ծովի խորհրդի ստեղծման մեր նախաձեռնությունը: Առաջարկում ենք այն տեղադրել Աստրախանում»,- ասել է ԱԳ նախարարը։
tert.am
Պիտակ