Մամուլի տեսություն 07-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i15751-Մամուլի_տեսություն_07_05_2016
Բրազիլիայի Սենատի հատուկ հանձնաժողովն ուրբաթ օրը քվեարկել է առանց Կոնգրեսի արտոնության , ընտրապայքարում պետական ծախսերը մեծացնելու պատճառով , երկրի նախագահ ՝ Դիլմա Ռուսոֆի հարցապնդման օգտին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2016 14:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   07-05-2016

Բրազիլիայի Սենատի հատուկ հանձնաժողովն ուրբաթ օրը քվեարկել է առանց Կոնգրեսի արտոնության , ընտրապայքարում պետական ծախսերը մեծացնելու պատճառով , երկրի նախագահ ՝ Դիլմա Ռուսոֆի հարցապնդման օգտին :

«Ղոդս»

Ռուսոֆը ՝ պաշտոնանկության շեմին

Բրազիլիայի Սենատի հատուկ հանձնաժողովն ուրբաթ օրը քվեարկել է առանց Կոնգրեսի արտոնության , ընտրապայքարում պետական ծախսերը մեծացնելու պատճառով , երկրի նախագահ ՝ Դիլմա Ռուսոֆի հարցապնդման օգտին :

«Ղոդս» կայքի հոդվածում կարդում ենք .-«Հատուկ հանձնաժողովի որոշմամբ , 15 թեր և 5 դեմ ձայներով , սատարել հարցապնդման զեկուցաբերի դիրքորոշմանը , ով չորեքշաբթի օրն իր խոսքերը հիմնավորել էր Ռուսոֆի հարցապնդման համար  բավարար  փաստերի առկայությամբ» :

Հանձնաժողովի որոշումից հետո , Սենատի բոլոր պատգամավորները քվեարկության են դնելու հանձնաժողովի որոշումը : Գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է լինելու Սենատի 81 պատգամավորների նվազագույնը 41-ի թեր ձայնը :

Հիշյալ սցենարի համաձայն , Ռուսոֆը ժամանակավորապես հեռացվելու է պաշտոնից : Նրան փոխարինելու է իր տեղակալը :

180 օր տևած հետաքննության արդյունքում , Սենատում կայանալու է գերագույն ատյանի ղեկավար կողմից կառավարվող քաղաքական դատավարություն : Եթե սենատորների երկու երրորդը ՝ 54 հոգի , քվեարկի Ռուսոֆիպաշտոնանկության օգտին , դատավճիռը վերջնական է լինելու :


«Ռեսալաթ»

ԱՄՆ-ը և արևմուտքը համարվում են Աֆղանստանում անապահովության ու պատերազմի գործոնները

Աֆղանստանում ԱՄՆ-ի և արևմուտքի ռազմական քայլերի հետևանքով , իրավիճակն այդ երկրում շարունակում է լարված մնալ :

«Ռեսալաթ» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Աֆղանստանում քաղաքական նոր կարգեր հաստատվելուց հետո , անվտանգության ապահովման հարցը դեռևս համարվում է այդ երկրի կենցաղային խնդիրներից մեկը» :

Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի հարձակումից հետո այդ երկրի անվտանգության ու քաղաքական իրադարձությունների , համարվում են վերջին տսնամյակում տարածաշրջանային ու միջազգային մասշատբներով այդ երկրի գերխնդիրը :

Օրաթերթի գրությամբ , արտաքին միջամտությունների պատճառով , Աֆղանստանի իշխանությունները զրկվել են տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության նկատի առած խաղաղության գործընթացի իրականացման հնարավորությունից :

Վերլուծականում նշված է , որ առանց տարածաշրջանային ու համաշխարհային համագործակցության , անհնար է լինելու Աֆղանստանում խաղաղություն հաստատել :


galatv.am

Մերկելի համաձայնագիրը Թուրքիայի հետ կարող է վեճ հրահրել


«Ներկա պահին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը չի կարող հպարտանալ միգրացիոն ճգնաժամի լուծման գործում իր զգալի հաջողություններով: Իսկ այժմ ավելի մեծ գլխացավանք կարող է պատճառել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ իր իսկ նախաձեռնած պայմանավորվածությունը»,- գրում է Die Welt գերմանական թերթի քաղաքական մեկնաբան Մանուել Բեւարդերը:

Հեղինակը նշում է, որ հրատապ է դարձել հարցը, թե արդյոք համաձայնագիրը, որը պետք է նվազեցնի Հունաստան ժամանող փախստականների թիվը, կկարողանա՞ ընդհանրապես գոյատեւել այս ամռանը:

«ԵՄ պետությունների շրջանում աճում է համաձայնագրի շուրջ դժգոհությունը: Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը դեպի առաջ մեծ քայլ է: Եվ այստեղ չպետք է լինեն ավտոմատ որոշումներ, այդ թվում վիզաների ազատականացման հարցի վերաբերյալ,- հայտարարել է Քրիստոնեական սոցիալական միության ներքին քաղաքականության հարցերով խոսնակ Շտեֆան Մայերը: -Պարտադիր պայման է մնում Թուրքիայի կողմից բոլոր չափանիշների լիակատար իրականացումը: Եվ ոչ մի զիջում չպետք է լինի»:

«Վերջերս նախագահ Էրդողանը վերահաստատել է իր մտադրությունը հրաժարվել համաձայնագրի իրագործումից, եթե ԵՄ-ն չվերացնի վիզային ռեժիմը սահմանված ժամկետում: Եվ ապա Թուրքիան կդադարեցնի փախստականների՝ դեպի Հունաստան հոսքը զսպող իր բոլոր գործողությունները: Արդյունքում փախստականների թիվը Եվրոպայում կաճի կայծակնային արագությամբ, ինչը, իր հերթին, կարող է վտանգել Մերկելի ձեռնարկած ներգաղթի ճգնաժամը լուծելու փորձերը: Ի վերջո դա հավասարազոր կլինի ծանր քաղաքական պարտության»,- ասում է լրագրողը՝ հիշեցնելով, որ կանցլերը բազմիցս պարզաբանել է Եվրոպայի եւ Թուրքիայի համատեղ գործողությունների կարեւորությունը:

«Կանաչների կուսակցության փախստականների հարցերով խոսնակ Լուիզա Ամթսբերգը նշում է, որ Թուրքիան, առանց կասկածի, միգրացիայի խնդիրների լուծման մի մասն է, բայց միեւնույն ժամանակ այդ նույն Թուրքիան, որին Եվրոպան վստահում է միլիոնավոր փախստականների ճակատագիրը, ինքնին իր քրդական քաղաքականությամբ ձեւավորում է փախստականների նորանոր խմբեր: Մերկելի նախագիծը վտանգում է առավել շատ խնդիրներ ստանալ Արեւելյան Եվրոպայից եւ Ավստրիայից, ինչպես որ արդեն տեղի է ունեցել նախկինում»:

Աղբյուր` Die Welt

Թարգմ.` Տիգրան Գասաբյան