Զախարnվան պատաuխանել է Էրդnղանի առաջարկին
https://parstoday.ir/hy/news/world-i157566-Զախարnվան_պատաuխանել_է_Էրդnղանի_առաջարկին
Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2021 15:33 Asia/Tehran
  • Զախարnվան պատաuխանել է Էրդnղանի առաջարկին

Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա։

Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին։

«Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը այս հակամարտության կողմ չէ՝ ընդգծելով, որ դրա մասնակիցները Կիևը, Դոնեցկն ու Լուգանսկն են։«Մենք, անկասկած, երախտապարտ ենք թուրքական կողմին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահին՝ ներուկրաինական կարգավորմանը նպաստելու ցանկության համար։

yerevan-times.com