Գրոսսիի հայտարարությունն Իրանի միջուկային օբյեկտների հսկողության հասանելիության վերաբերյալ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին պնդում է, որ Իրանը պետք է անվերապահ մուտք ապահովի գործակալության տեսուչներին:
France 24-ին տված հարցազրույցում, Գրոսսին հայտարարել է, որ Իրանը բարձրացրել է Ֆորդոի համալիրում ուրանի հարստացման մակարդակը, և որ այդ համալիրին դիտորդների հասանելիությունը պետք է ընդլայնվի:
Չանդրադառնալով ՀԳՀԾ-ի արևմտյան աանդամների, հատկապես՝ ԱՄՆ-ի անպատասխանատու գործողություններին, Գրոսսին ասել է.«Քաղաքական կամքի առկայության դեպքում միշտ հնարավոր է Իրանի հետ համաձայնության գալ»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ գործակալությունը ՀԳՀԾ-ի կողմ չէ, սակայն որպես վերահսկող կառույց և երաշխավոր, ուշադիր հետևում է Վիեննայում ընթացող բանակցություններին։
Իրանի կողմից ուրանի 90 տոկոս հարստացման վերաբերյալ Գրոսսին ասել է.«Ներկայումս Իրանում ուրանի 90 տոկոս հարստացում չի իրականացվում»։