Գիտնականներին հաջողվել է տեսնել` ինչ կա եգիպտական խորհրդավոր բուրգերի ներսում
https://parstoday.ir/hy/news/world-i15784-Գիտնականներին_հաջողվել_է_տեսնել_ինչ_կա_եգիպտական_խորհրդավոր_բուրգերի_ներսում
Եգիպտական բուրգերը շուրջ 4500 տարեկան են: Գիտնականները մինչ օրս փորձում ե պարզել ժամանակի փորձությանը դիմակայած հսկա հուշակոթողների կառուցման գաղտնիքը և տենել, թե իրականում ինչ կա դրանց ներսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2016 18:35 Asia/Tehran
  • Գիտնականներին հաջողվել է տեսնել` ինչ կա եգիպտական խորհրդավոր բուրգերի ներսում

Եգիպտական բուրգերը շուրջ 4500 տարեկան են: Գիտնականները մինչ օրս փորձում ե պարզել ժամանակի փորձությանը դիմակայած հսկա հուշակոթողների կառուցման գաղտնիքը և տենել, թե իրականում ինչ կա դրանց ներսում:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` այժմ հնարավոր է ավելին իմանալ այս առեղծվածային կառույցների մասին տիեզերական ճառագայթների շնորհիվ: Հնագետներն սկսել են նոր տեխնոլոգիա կիրառել բուրգերի ներքին «ինտերիերի» մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար:

«Բուրգերի սկանավորման» նոր ծրագիրը տիեզերական ճառագայթների օգնությամբ կառուցում է եգիպտական տեսարժան վայրի «ներքին» քարտեզը: Ստացված պատկերները ցույց են տվել 4600-ամյա կորավուն բուրգի ներքին ծուռումուռ սրահը:

Տիեզերական ճառագայթները, որոնք օգտագործվում են բացահայտելու հնագույն կառույցների գաղտնիքը, նման են ռենտգենյան ճառագայթներին: Գիտնականներն օգտագործում են տիեզերական ճառագայթների մյուոնային մասնիկները` քարե կառույցներ ներթափանցելու համար: