Ռուսաստանը և Եգիպտոսը զորավարժանքներ են սկսել Միջերկրական ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i157902-Ռուսաստանը_և_Եգիպտոսը_զորավարժանքներ_են_սկսել_Միջերկրական_ծովում
Միջերկրական ծովում մեկնարկել Է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի եւ Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժանքների եռօրյա փուլը: Այդ մասին հաղորդել Է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2021 13:14 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Եգիպտոսը զորավարժանքներ են սկսել Միջերկրական ծովում

Միջերկրական ծովում մեկնարկել Է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի եւ Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժանքների եռօրյա փուլը: Այդ մասին հաղորդել Է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը:

«Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի (ՍԾՆ) եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) նավերի անձնակազմերը ձեռնամուխ են եղել «Բարեկամության կամուրջ-2021» համատեղ ռազմածովային զորավարժությունների եռօրյա ծովային փուլի անցկացմանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտվում Է հաղորդագրության մեջ, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերի ջոկատի կազմի մեջ մտնում են «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը՝ Կա-27ՊՍ ուղղաթիռով, «Դմիտրի Ռոգաչով» պարեկային նավը եւ ՍԲ-742 փրկարար քարշիչը: Եգիպտոսի ռազմածովային ուժերի նավերի ջոկատը ներկայացնում են մեկ ֆրեգատը, երկու հետախուզական ռազմանավարը եւ մեկ ապահովման նավը:

Զորավարժանքների ծովային փուլի ընթացքում զինվորական նավաստիներն օգնություն կցուցաբերեն աղետի ենթարկվող նավին, հակահարված կտան վերջրյա միջոցների գրոհներին, զննության գործողություններ կանցկացնեն «կասկածելի նավերի նկատմամբ», նշում Է գերատեսչությունը:

«Բարեկամության կամուրջ» ռուս-եգիպտական զորավարժանքներն անցկացվում են 2015 թվականից, 2020 թվականին այն անցկացվել Է Սեւ ծովի ջրատարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

yerevanlur.am