Մարոկկոյում կրկին բողոքի ցույցեր են՝ Իսրայելի ռազմական նախարարի վերջին այցի դեմ
Մարոկկոյում կրկին բողոքի ցույցեր են անցկացվել՝ Իսրայելի ռազմական նախարարի այդ երկիր կատարած վերջին այցի դեմ:
Մարոկկոյի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Ռաբաթում, երկուշաբթի օրը բողոքի ցույցեր են անցկացվել Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցի՝ Մարոկկո կատարած վերջին այցի դեմ: Ցուցարարները կոչ են արել դադարեցնել հարաբերությունների կարգավորումը Սիոնիստական զավթիչ ռեժիմի հետ:
Մարոկկոյի տարբեր քաղաքներում ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի ճնշված ժողովրդին։
Ցույցը նախաձեռնել է «Մարոկկոյի ճակատ» խմբավորումը՝ Պաղեստինին աջակցելու և Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը հակադարձելու համար։
Ավելի վաղ Մարոկկոյի քաղաքացիները, հասարակական կազմակերպություններն ու պաղեստինցի ժողովրդի կողմնակիցներն իրենց զայրույթն էին արտահայտել Իսրայելի ռազմական նախարարի Մարոկկո կատարած վերջին այցի կապակցությամբ և դատապարտել Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը։