Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից զենքի պարտավորագրեր կնքելիս
https://parstoday.ir/hy/news/world-i157962-Ռուսաստանը_եւ_Հնդկաստանը_հրաժարվել_են_դոլարից_զենքի_պարտավորագրեր_կնքելիս
Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից փոխվճարումներ կատարելիս, բոլոր վճարումներն արվում են ռուբլով կամ ռուփիով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 13:22 Asia/Tehran
  • Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից զենքի պարտավորագրեր կնքելիս

Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից փոխվճարումներ կատարելիս, բոլոր վճարումներն արվում են ռուբլով կամ ռուփիով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Հնդկաստանում լրագրողներին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպերտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը: «Ավանդույթի համաձայն, մենք բոլոր գործարքները դոլարով ենք նշում հաշվարկի հարմարության համար: Իրական աշխատանքում «ՌոսօբորոնԷքսպերտ»-ը գործնականում 100 տոկոսով հրաժարվել Է ամերիկյան արժույթով վճարումից: Ինչ վերաբերում Է Հնդկաստանին, ապա բոլոր փոխվճարումները կատարվում են ռուբլով կամ ռուփիով:

Բացի այդ, մենք ակտիվորեն կիրառում ենք օֆսեթային նախագծերը, որոնք առկա են նաեւ այսօր ստորագրված պարտավորագրային փաստաթղթերում: Դա նորմալ ժամանակակից պրակտիկա Է, համաշխարհային շուկայի միտումներից մեկը»,-ասել Է Միխեեւը: Նրա խոսքով՝ նման մոտեցման դեպքում «մեզ մոտ վճարումների ուշացման վտանգ չի առաջանում մեր գործընկերների առջեւ ստանձնած պարտավորագրային պարտավորությունները կատարելու ժամանակ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am