Ադրբեջանում խոշտանգել են ընդդիմադիր գործչին
Դեկտեմբեր 08, 2021 07:11 Asia/Tehran
Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յաղուբլուն հայտնել է, որ անվտանգության ուժերի կողմից ենթարկվել է խոշտանգումների:
Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յաղուբլուն հայտարարել է, որ ոստիկաններն իրեն ձեռնաշղթաներ են հագցրել և դաժան ծեծի ենթարկել։
Նա հավելել է. «Ես նրանց ասացի,- Ձեր համարձակությունը սահմանափակվում է միայն ձեռնաշղթաներով մարդուն հարվածելով և այդ փաստը հերքելով: Եթե դուք ունեք քաջություն, պատասխանատվություն կրեք այս գործողության համար»