Բրազիլացին ստեղծում է իրական նորածիններին շատ նման տիկնիկներ
Դեկտեմբեր 08, 2021 12:54 Asia/Tehran
Բրազիլացի արվեստագետը 2008 թվականից ստեղծում է տիկնիկներ, որոնք չափազանց իրական տեսք ունեն:
Ինչպես հաղորդում է Al Arabia հեռուստաընկերությունը, այս տիկնիկներից յուրաքանչյուրի գինը հազար երեք հարյուր դոլար է։ Տիկնիկների մարմինները կտորից են, իսկ ոտքերը, ձեռքերն ու գլուխները՝ ռետինից։
Կանայք, ովքեր տարբեր խնդիրների պատճառով չեն կարողանում երեխա ունենալ կամ ունեցել են վիժում, բրազիլացի արվեստագետին բազմաթիվ պատվերներ են տալիս իրենց ուզած տիկնիկն արտադրելու համար: