Օկուպացված տարածքներում մարդու իրավունքների վիճակն աղետալի է
https://parstoday.ir/hy/news/world-i158132-Օկուպացված_տարածքներում_մարդու_իրավունքների_վիճակն_աղետալի_է
Դեկտեմբերի 7-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների վերականգնման հարցերով ՄԱԿ-ի հատուկ կոմիտեի նիստում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ասել է.«Հաշվի առնելով այն լուրջ հարձակումները,որոնք ազդել են մոտ չորս միլիոն մարդու վրա, Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների վիճակը դարձել է աղետալի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 14:22 Asia/Tehran

Դեկտեմբերի 7-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների վերականգնման հարցերով ՄԱԿ-ի հատուկ կոմիտեի նիստում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ասել է.«Հաշվի առնելով այն լուրջ հարձակումները,որոնք ազդել են մոտ չորս միլիոն մարդու վրա, Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների վիճակը դարձել է աղետալի»:

«Ակնհայտ է, որ դա կործանարար ազդեցություն է ունենալու տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման հեռանկարների վրա: Միայն օկուպացիայի ավարտը կարող է բերել կայուն խաղաղություն և ստեղծել այնպիսի պայմաններ, որ  բոլորը լիովին կհարգեն մարդու իրավունքները»,-  հավելել է Բաչելետը:

Մյուս կողմից, անդրադառնալով Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակմանը, որի հետևանքով զոհվեցին 261 պաղեստինցիներ, այդ թվում՝ 67 երեխա, Բաչելետն ասել է.«Մարդու իրավունքների խորհուրդն այն ժամանակ որոշեց անկախ միջազգային փաստահավաք հանձնախումբ կյանքի կոչել, որն իր առաջին զեկույցը կնարկայացնի հաջորդ տարվա հունիսին»: