ՄԱԿ-ի Գոլանի հարցով բանաձև է ընդունել Սիոնիստական ռեժիմի դեմ
Թեհրանի ժամանակով, ուրբաթ առավոտյան, 149 կողմ ձայնով ՄԱԿ-ը ընդունել է Սիրիայի Գոլանում Սիոնիստական ռեժիմի գործողությունները դատապարտող և անվավեր ճանաչող բանաձև՝ կոչ անելով զավթիչ ռեժիմին զերծ մնալ միջազգային իրավունքին հակասող գործողություններից։
ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Իսրայելի օկուպացիոն վարչակարգի գործողություններն ուղղված Սիրիայի Գոլանի բնույթն ու իրավական կարգավիճակը փոխելուն, անվավեր ու անարդյունավետ են և հանդիսանում են միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։
«Սիրիայի օկուպացված Գոլանի բարձունքները» խորագրով բանաձևին կողմ է քվեարկել 149 երկիր, իսկ բռնազավթող Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը դեմ են քվեարկել, իսկ 23 երկիր ձեռնպահ է մնացել։
Բանաձևում Իսրայելը հիշատակվում է որպես օկուպանտ ռեժիմ: