Ռուսաստանը զգուշացրել է Ուկրաինային՝ ցանկացած հրահրիչ քայլի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահի խոսնակը զգուշացրել է Ուկրաինային, որ ցանկացած սադրիչ գործողություն կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
Sputnik-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն դատապարտելով Ուկրայինայի ծովուժի «Դոնբաս» նավի ներկայությունը Կերչի նեղուցում, Կիևին նախազգուշացրել է այդ քայլի հետևանքների կապակցությամբ:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Դոնբաս» նավը շարժվել է դեպի Կերչի նեղուց՝ անտեսելով ուղղությունը փոխելու ՌԴ-ի կոչերը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության առափնյա պահպանության նավը նախազգուշացրել է ուկրաինական նավին ռուսական օրենքները հարգելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով.«Նավի անձնակազմի գործողությունները սադրիչ են և վտանգում են նավիգացիոն անվտանգությունը»: