Ռուսաստանը զգուշացրել է Ուկրաինային՝ ցանկացած հրահրիչ քայլի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i158294-Ռուսաստանը_զգուշացրել_է_Ուկրաինային_ցանկացած_հրահրիչ_քայլի_կապակցությամբ
Ռուսաստանի նախագահի խոսնակը զգուշացրել է Ուկրաինային, որ ցանկացած սադրիչ գործողություն կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2021 14:48 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Ուկրաինային՝ ցանկացած հրահրիչ քայլի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահի խոսնակը զգուշացրել է Ուկրաինային, որ ցանկացած սադրիչ գործողություն կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Sputnik-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն դատապարտելով Ուկրայինայի ծովուժի «Դոնբաս» նավի ներկայությունը Կերչի նեղուցում, Կիևին նախազգուշացրել է այդ քայլի հետևանքների կապակցությամբ:

Հինգշաբթի օրը Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Դոնբաս» նավը շարժվել է դեպի Կերչի նեղուց՝ անտեսելով ուղղությունը փոխելու   ՌԴ-ի կոչերը: 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության առափնյա պահպանության նավը նախազգուշացրել է ուկրաինական նավին ռուսական օրենքները հարգելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով.«Նավի անձնակազմի գործողությունները սադրիչ են և վտանգում են նավիգացիոն անվտանգությունը»: