Ավստրալիայի վարչապետը հաստատել է խորհրդարանը ցրելու մասին լուրը
https://parstoday.ir/hy/news/world-i15835-Ավստրալիայի_վարչապետը_հաստատել_է_խորհրդարանը_ցրելու_մասին_լուրը
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թորնբըլը հաստատել է խորհրդարանի երկու պալատները ցրելու մասին լուրը: Նրա տեղեկացմամբ, ընտրությունները նշանակված են հուլիսի 2-ին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 08, 2016 13:29 Asia/Tehran
  • Ավստրալիայի վարչապետը հաստատել է խորհրդարանը ցրելու մասին լուրը

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թորնբըլը հաստատել է խորհրդարանի երկու պալատները ցրելու մասին լուրը: Նրա տեղեկացմամբ, ընտրությունները նշանակված են հուլիսի 2-ին:

«Գեներալ նահանգապետն ընդունել է երկուշաբթի առավոտյան խորհրդարանի երկու պալատներն էլ ցրելու եւ հուլիսի 2-ին ընտրություններ նշանակելու մասին իմ երաշխավորությունը»,- նրա հայտարարությունն է մեջբերում Sputnik-ը:

Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր երկրի խորհրդարանը ցրելու պատրաստակամության մասին, եթե կառավարության առաջարկած երկու օրինագծերը չընդունվեն:Դրանցից մեկն ուղղված է արհմիությունների գործունեության դեմ: Իսկ երկրորդ օրինագծով պետք է վերականգնվի շինարարության եւ արդյունաբերության հարցերով ավստրալական հանձնաժողովը: