Կենտուկիում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i158368-Կենտուկիում_տորնադոյի_հետևանքով_զոհվել_է_առնվազն_50_մարդ
Կենտուկիի նահանգապետը հայտարարել է, որ փոթորկի և տորնադոյի հետևանքով նահանգում ավելի քան 50 մարդ է զոհվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 14:17 Asia/Tehran

Կենտուկիի նահանգապետը հայտարարել է, որ փոթորկի և տորնադոյի հետևանքով նահանգում ավելի քան 50 մարդ է զոհվել։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, փոթորիկը Թենեսին կտրել անցել է Կենտուկի, մեծ վնաս պատճառելով նահանգին:

Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրն ուրբաթ  օրը արտակարգ դրություն է հայտարարել արևմտյան մի քանի քաղաքներում տորնադոյի ուժեղ վնասների պատճառով:

Հաղորդման համաձայն, Կենտուկիի հարավ-արևմտյան Մեյֆիլդ շրջանում մի քանի շենք է փլուզվել:

Ուրբաթ օրva առաջին ժամերին, փոթորկի և տորնադոյի հետևանքով տուժել են նաև ԱՄՆ Արկանզաս և Իլինոյս նահանգները: 

Արկանզաս նահանգի ծերանոցում տորնադոյի հետևանքով երկու մարդ Է զոհվել և հինգը տուժել:  Իսկ Իլլինոյս նահանգում «Ամազոնի» պահեստը մասամբ փլուզվել է, տասնյակ մարդիկ փլատակների տակ են մնացել։