Կենտուկիում տորնադոյի զոհերի թիվը հասել է 84-ի
https://parstoday.ir/hy/news/world-i158448-Կենտուկիում_տորնադոյի_զոհերի_թիվը_հասել_է_84_ի
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է նվազագույնը 84 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2021 13:19 Asia/Tehran

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է նվազագույնը 84 մարդ:

«Սքայ Նյուզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սարսափելի հողմապտույտներով փոթորիկը, որն ուներ ավելի քան 300 կիլոմետր արագություն և 10 կիլոմետր բարձրություն, ուրբաթ ուշ երեկոյան հարվածել է Միացյալ Նահանգներին և ռադարները չեն կարողացել կանխատեսել այն:

Փոթորիկը մոլեգնում է ԱՄՆ-ի հինգ նահանգներում: Միայն Կենտուկիում փոթորիկը գիշերը կտրել է 360 կիլոմետր ճանապարհ: Կենտուկիի նահանգապետը հայտարարել է, որ սա պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկն էր, և Սպիտակ տունը օգնություն է ուղարկել տուժած նահանգներին:

Կենտուկիի նահանգապետ Էնդի Բաշիրը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ նահանգի արևմտյան մասում տորնադոների և սաստիկ փոթորիկների հետևանքով զոհերի թիվը կգերազանցի 100-ը։