Հյուսիսային Կորեան չի բացառել Հարավի հետ ուժով վերամիավորվելու հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i15859-Հյուսիսային_Կորեան_չի_բացառել_Հարավի_հետ_ուժով_վերամիավորվելու_հավանականությունը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել իր երկրին Փհենյանի դեմ ագրեսիայի կիրառման դեպքում` պատրաստ լինել Հարավային Կորեայի հետ ուժով վերամիավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2016 10:45 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան չի բացառել Հարավի հետ ուժով վերամիավորվելու հավանականությունը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել իր երկրին Փհենյանի դեմ ագրեսիայի կիրառման դեպքում` պատրաստ լինել Հարավային Կորեայի հետ ուժով վերամիավորմանը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ղեկավարն այս մասին ասել է Աշխատավորական կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ: Չեն Ընը կոչ Է արել հանրության մեջ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որի պարագայում ամեն մարդ պատրաստ կլինի հայրենիքի վերամիավորմանը:

«Ազգային պառակտումն այլևս անթույլատրելի է. մեր սերունդը պիտի վերամիավորի հայրենիքը: Դրան հասնելու համար կա ինչպես խաղաղ, այնպես էլ ոչ խաղաղ ճանապարհ: Մենք պետք է պատրաստ լինենք երկուսին էլ»,-ասել է երիտասարդ բռնապետը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հարավի ու Հյուսիսի վերամիավորման գաղափարն առաջ էր քաշվել դեռևս 60-ականներին` Կիմ Չեն Ընի պապու` Հյուսիսային Կորեայի առաջին նախագահ Կիմ Իր Սենի կողմից:

tert.am

8/5/2016