Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների հայտերը
https://parstoday.ir/hy/news/world-i158766-Անկարան_դիտարկում_է_ավիաընկերությունների_Ստամբուլ_Երևան_երթուղով_չվերթների_հայտերը
Անկարան կդիտարկի թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ: Որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 08:42 Asia/Tehran
  • Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների հայտերը

Անկարան կդիտարկի թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ: Որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին:

 «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Ավիաընկերությունների հայտերը դիտարկվում են տրանսպորտի նախարարության և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: Թուրքական կողմի վերաբերմունքն այդ հարցին դրական է: Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ կկարողնան թռչռլ այդ երթուղով, թե ոչ»,- ասել է Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք նախարարը հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան  հատուկ ներկայացուցիչների կնշանակեն հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերը քննարկելու համար: Վերջինս նշել էր նաև Երևանի հետ չարտերային չվերթներ բացելու մտադրության մասին:

tert.am