Փոթորիկ ԱՄՆ-ում. 100 մարդու ճակատագիրն անհայտ է
https://parstoday.ir/hy/news/world-i158782-Փոթորիկ_ԱՄՆ_ում._100_մարդու_ճակատագիրն_անհայտ_է
ԱՄՆ-ում փոթոկի հետևանքով կա 88 զոհ: Միայն Կենտուկի նահանգում անհետ կորած է համարվում 100 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 09:32 Asia/Tehran

ԱՄՆ-ում փոթոկի հետևանքով կա 88 զոհ: Միայն Կենտուկի նահանգում անհետ կորած է համարվում 100 մարդ:

Հայտարարելով, որ փոթորիկը դադարել է,  ABC news-ը հաղորդել է.«Միայն Կենտուկի նահանգում զոհվել է 74  քաղաքացի: Երեքշաբթի օրվա դրությամբ, փոթորկի հետևանքով անհետ կորած է համարվում 100 հոգի:

Փոթորիկը և տորնադոն, որը տևեց ընդամենը 13 ժամ, ընդգրկեց ԱՄՆ-ի մեծ տարածքները: Վերջին 100 տարում աննախադեպ համարվող փոթորիկը խոշոր ավերածություններ գործեց ԱՄՆ ութ ​​նահանգներում, այդ թվում՝ Արկանզասում, Թենեսիում, Կենտուկիում, Միսսուրիում, Իլինոյսում, Ինդիանայում, Միսիսիպիում և Օհայոյում:  ԱՄՆ-ի ԶԼՄ-ները փոթորկից տուժած շրջանները համեմատում էին «պատերազմից տուժած տարածքների հետ»: