Փոթորիկ ԱՄՆ-ում. 100 մարդու ճակատագիրն անհայտ է
Դեկտեմբեր 16, 2021 09:32 Asia/Tehran
ԱՄՆ-ում փոթոկի հետևանքով կա 88 զոհ: Միայն Կենտուկի նահանգում անհետ կորած է համարվում 100 մարդ:
Հայտարարելով, որ փոթորիկը դադարել է, ABC news-ը հաղորդել է.«Միայն Կենտուկի նահանգում զոհվել է 74 քաղաքացի: Երեքշաբթի օրվա դրությամբ, փոթորկի հետևանքով անհետ կորած է համարվում 100 հոգի:
Փոթորիկը և տորնադոն, որը տևեց ընդամենը 13 ժամ, ընդգրկեց ԱՄՆ-ի մեծ տարածքները: Վերջին 100 տարում աննախադեպ համարվող փոթորիկը խոշոր ավերածություններ գործեց ԱՄՆ ութ նահանգներում, այդ թվում՝ Արկանզասում, Թենեսիում, Կենտուկիում, Միսսուրիում, Իլինոյսում, Ինդիանայում, Միսիսիպիում և Օհայոյում: ԱՄՆ-ի ԶԼՄ-ները փոթորկից տուժած շրջանները համեմատում էին «պատերազմից տուժած տարածքների հետ»: