Associated Press-ի լուսանկարիչը ծեծի է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի ոստիկանության կողմից
https://parstoday.ir/hy/news/world-i158998-associated_press_ի_լուսանկարիչը_ծեծի_է_ենթարկվել_Սիոնիստական_ռեժիմի_ոստիկանության_կողմից
Սիոնիստ ոստիկանները ծեծի են ենթարկել Associated Press-ի լուսանկարչին՝ օկուպացված Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում պաղեստինցիների ցույցը լուսանկարելու ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2021 14:52 Asia/Tehran

Սիոնիստ ոստիկանները ծեծի են ենթարկել Associated Press-ի լուսանկարչին՝ օկուպացված Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում պաղեստինցիների ցույցը լուսանկարելու ժամանակ:

Ամերիկյան լրատվական գործակալության լուսանկարիչ Մահմուդ Իլիանը Իսրայելի ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Associated Press-ը, դատապարտելով  Մահմուդ Իլյանի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոստիկանության բռնությունը, հայտարարել է, որ վրդովված է Իսրայելի ոստիկանության կողմից իր աշխատակիցներից մեկի նկատմամբ կիրառած բռնության կապակցությամբ:

Համացանցում հրապարակված պատկերներում երևում է, որ Մահմուդ Իլյանը նկարահանում էր մի քանի լրագրողների վրա ռեժիմի ոստիկանության հարձակման տեսարանը, և ծեծի է ենթարկվել նրանց կողմից։