Associated Press-ի լուսանկարիչը ծեծի է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի ոստիկանության կողմից
Սիոնիստ ոստիկանները ծեծի են ենթարկել Associated Press-ի լուսանկարչին՝ օկուպացված Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում պաղեստինցիների ցույցը լուսանկարելու ժամանակ:
Ամերիկյան լրատվական գործակալության լուսանկարիչ Մահմուդ Իլիանը Իսրայելի ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Associated Press-ը, դատապարտելով Մահմուդ Իլյանի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոստիկանության բռնությունը, հայտարարել է, որ վրդովված է Իսրայելի ոստիկանության կողմից իր աշխատակիցներից մեկի նկատմամբ կիրառած բռնության կապակցությամբ:
Համացանցում հրապարակված պատկերներում երևում է, որ Մահմուդ Իլյանը նկարահանում էր մի քանի լրագրողների վրա ռեժիմի ոստիկանության հարձակման տեսարանը, և ծեծի է ենթարկվել նրանց կողմից։