Մամուլի տեսություն 08-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i15907-Մամուլի_տեսություն_08_05_2016
Իրանի իսլամական հանրապետությունն ունի ազգային հզորության երեք բաղադրիչները,այսինքն՝ հզոր դիվանագիտություն, հզոր տեխնոլորգիա ու արդյունաբերություն և հզոր Զինված ուժեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2016 16:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-05-2016

Իրանի իսլամական հանրապետությունն ունի ազգային հզորության երեք բաղադրիչները,այսինքն՝ հզոր դիվանագիտություն, հզոր տեխնոլորգիա ու արդյունաբերություն և հզոր Զինված ուժեր:



«Էթելաաթ»

Իրանի ազգային հզորության բաղադրիչները

Իրանի իսլամական հանրապետությունն ունի ազգային հզորության երեք բաղադրիչները,այսինքն՝ հզոր դիվանագիտություն, հզոր տեխնոլորգիա ու արդյունաբերություն և հզոր Զինված ուժեր:

Թեհրանում լույս տեսնող «Էթելաաթ» թերթն իր այսօրվա համարում գրել է.«Իրանի քաղաքական ու աշխարհագրական իրողություններն այնպիսին են ,որ այս երկրին տարածաշրջանային ուժի վերածվելու հնարավորություն են ընձեռում»:

 «Կասպից ծովում, Օման ծովում և Պարսից ծոցում , Իրանի ջրային սահմանները հզոր Իրանին հնարավարություն են ընձեռել ներգրավվելու համաշխարհային որոշումների կայացման գործընթացին:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը ևս Իրանի ԶՈւ-երին ու դիվանագիտական կառույցին հնարավորություն են տվել հզոր դիրքից քայլ կատարել և կարևոր որոշումներ ընդունել», եզրափակում է Էթելաաթ թերթը:


«Էըթեմադ»

ԱՄՆ-ն փորձում է սիրաշահել Սիրիայի համակարգի ընդդիմադիրներին

Թեհրանում լույս տեսնող «Էըթեմադ» թերթը գրել է.«Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադի ապագայի մասին ԱՄՆ պետքարտուղարի արտահայտությունները կատարվել են Ռուսաստանի նկատմամբ ճնշում բանեցնելու և Սիրիայի համակարգի ընդդիմադիրներին, ներառյալ Սաուդյան Արաբիային և Թուրքիային սիրաշահելու նպատակով»:

«Ասադի վերաբերյալ Քերիի հայտարարությունն առավելաբար տակտիկա է ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու և նրանից ավելի շատ արտոնություններ կորզելու և Բաշշար Ասադի ընդդիմադիրների գոհունակությունը շահելու նպատակով: Ռուսաստանը և ԱՄՆ-ն համակարծիք չեն Բաշշար Ասադի ապագայի վերաբերյալ,բայց ԱՄՆ-ն հասել է այն եզրակացության ,որ այժմյան պայմաններում Բաշշար Ասադի միակ փոխարինողները կարող են լինել ահաբեկչական խմբավորումները ,այդ թվում ԻԼԻՊ-ը և «Ալ-Նուսրա ճակատ»-ը»,-գրում է թերթը:

«ԱՄՆ-ն այժմյան պայմաններում Սիրիայի անհապաղ իշխանությունից հեռացմանը չի ձգտում և Ջոն Քերիի արտահայտություններն առավելաբեր տարածաշրջանային դերակատարների, այդ թվում Սաուդյան Արաբիայի ճնշումներից խույս տալու ելք են», եզրափակում է «Էըթեմադ» թերթը:


Hayeli.am

Թուրքիա` առանց Դավութօղլուի. հեղաշրջո՞ւմ, դրակա՞ն զարգացում

 

                                                                                                                   Մետաքսյա Շալունց

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից, Դավութօղլուն այդ մասին հայտարարել է կուսակցության Կենտրոնական վարչական խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ:

Մայիսի 22-ին արտահերթ համագումար կանցկացվի, որի ժամանակ Դավութօղլուն չի առաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

Արտահերթ համագումար անցկացնելու մասին որոշումը ընդունվել է մայիսի 6-ին Թուրքիայի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ահմեդ Դավութօղլուի միջև կայացած հանդիպումից հետո։ Էրդողանը մեկնաբանել է առաջիկա համագումարին Դավութօղլուի չառաջադրվելու որոշումը՝ նշելով, որ այդ որոշումը անձամբ վարչապետն է կայացրել։

Մինչդեռ թուրքական ընդդիմությունը այլ կարծիքի է։ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Դավութօղլուն հեռանում է միայն մեկ մարդու ցանկությամբ։ Նա քննադատել է Դավութօղլուին՝ նշելով, որ վերջինս պարտավոր էր դիմանալ ճնշմանը։ Քըլըչդարօղլուն տեղի ունեցած զարգացումները մայիսի 4-ի հեղաշրջում է անվանել։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթդին Դեմիրթաշը ևս կիսել է Քըլըչդարօղլուի կարծիքը՝ իրադարձությունների նման շրջադարձը որակելով որպես հեղաշրջում։ Նա նշել է, որ Էրդողանը չարաշահում է իր սահմանադրական լիազորությունները և միայնակ որոշում, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։

Թուրքական և արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ 21-ամիս Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Դավութօղլուի հեռանալը նախագահ Թայիփ Էրդողանի հետ աստիճանաբար խորացող հակասությունների արդյունքն է։ Մինչդեռ Դավութօղլուն այսօր հայտարարել է՝ «անկախ իրադարձությունների զարգացումներից, ես մինչև վերջին շունչս հավատարիմ եմ իմ տված խոստմանը և նախագահին»։

Այսպես, ըստ Դավութօղլուի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թևակոխում էզարգացման նոր փուլ: Նա վստահեցնում է, թե երբեք չի ընկել պաշտոնի հետևից և չի կարծում, թե կուսակցության նախագահի թեկնածու կդառնա այնպիսի պայմաններում, երբ չկա համաձայնություն:

Սա առավել քան բացահայտ հայտարարություն է, որը վկայում է որոշակի հակասությունների առկայության մասին: Դավութօղլուի` «զրո խնդիրներ հարևանների հետ» բազմամյա բանաձևն այդպես էլ չիրագործվեց, ավելին` Թուրքիայի և հարևանների հարաբերություններն էլ ավելի խնդրահարույց դարձան:

Այսօր Թուրքիան մխրճված է տարբեր խնդիրներ մեջ, դրանցից ամենակարևորը, թերևս, երկրի ներսում անկայունությունն է, ժողովրդավարության առանց այն էլ ցածր մակարդակի էլ ավելի նվազումը:

Ինչը չի գոհացրել Էրդողանին, թերևս, ավելի ուշ հայտնի կդառնա: Բայց Թուրքիայում Դավութօղլուի հեռացումը տարածաշրջանային նշանակության մասշտաբի քայլ է:

---

«Ժողովուրդ»

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության ֆոնին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 2-ին մեկնել էր Լեռնային Ղարաբաղ: Առաջին նախագահի այցը շատերի մոտ այն կարծիքը ձեւավորեց, որ Հայաստանը գնալու է զիջումների, քանի որ Տեր-Պետրոսյանը զիջումների կողմակից գործիչ է համարվում: Այս տեսակետին նպաստեց նաեւ վերջին օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի արած հայտարարությունը` կարգավորման «փուլային տարբերակի» շուրջ ՌԴ կողմից իրենց արված առաջարկների մասին, ինչին արձագանքած ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ «Հայաստանը դեմ չէ փուլային տարբերակին»: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, նրան հարցնելով՝

 թե մայիսի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղ կատարած այցը շատերի մոտ այն կարծիքն է ձեւավորել, որ Հայաստանը պատրաստվում է զիջումների գնալ, քանի որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին զիջումների կողմնակից էր: Արդյո՞ք այս տեսակետը համապատասխանում է իրականությանը:

Շարմազանովը պատասխանել է․-«Դա շատ պրիմիտիվ եւ իրականության հետ որեւէ կապ չունեցող մոտեցում է: Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ես, իմ քաղաքական ուժը բազում տարաձայնություններ ունենք ու ունեցել ենք առաջին նախագահի հետ: Շատ դեպքերում ինքը մեզ է քննադատել, մենք նրա գործողություններն ենք քննադատել, բայց ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի ապրիլյան պահվածքը հարգանքի արժանի էր: Տեր-Պետրոսյանը ե՛ւ իր ելույթով, ե՛ւ իր գրառումով, ե՛ւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումով, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իր այցով, ե՛ւ իր այն մտքով, որ համախմբվենք իշխանության շուրջ, այս պահին քարեր շպրտելու ժամանակը չէ, ապացուցեց մեկ բան, որ ինքը պետական գործիչ է: Պետական գործիչը տարբերվում է քաղաքական գործիչից: Քաղաքական գործիչը ամենուրեք տեսնում է իր քաղաքական, ներկուսակցական շահը, իսկ պետական գործիչը առաջնորդվում է պետական եւ ազգային շահերի գերակայությամբ: Ապրիլյան այս փուլը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետական գործիչ է: Նա հավասարակշռված, զուսպ իրականացնում է իր վրա դրված պարտավորությունները»: Նրա այցում երկու մեսիջ կար՝ ներքին եւ արտաքին: Ներքին մեսիջը այն է, որ առաջին նախագահը համախմբում է, գնում է եւ ասում, որ իշխանությունները զուսպ եւ ճիշտ են անում իրենց քայլերը՝ դրանով հանրությանը ցույց տալով, որ այսօր քարեր շպրտելու ժամանակը չէ, մի կողմ թողնենք թերությունները եւ միավորվենք իշխանության շուրջ: Դա շատ կարեւոր է, եւ ցանկացած նախագահի ժամանակ պետք է այդպես լինի: Եւ երկրորդը՝ նա մեսիջ է հղում միջազգային հանրությանը, Ադրբեջանին, Թուրքիային, որ մտքներիցդ հանեք, որ ես՝ որպես ռադիկալ ընդդիմություն, ճիշտ է՝ ունեմ բազում տարաձայնություններ Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների հետ, բայց հիմա այդ պահը չէ, եթե հայրենիքը վտանգի մեջ է, ես նույն խրամատի մեջ եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա իրական պետական մտածողություն ունեցող գործչի պահվածք է: Աստված տա, ամեն ինչ կխաղաղվի, ամեն ինչ նորմալ կլինի, իրենք կունենան իրենց կարծիքը, մենք կունենանք մերը: Բայց այն, որ Տեր-Պետրոսանը այս պատմական, դժվար պահին իրեն դրսեւորեց որպես առաջին նախագահ, փաստ է: Ես միայն կարող եմ դրական խոսքեր ասել»,-ասել է Շարմազանովը։