Գազազած կապիկները սպանել են 250 շան
https://parstoday.ir/hy/news/world-i159200-Գազազած_կապիկները_սպանել_են_250_շան
Հնդկական փոքրիկ գյուղում գազազած կապիկները ծառերից նետելով սպանել են մոտ 250 շան ձագի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 05:29 Asia/Tehran

Հնդկական փոքրիկ գյուղում գազազած կապիկները ծառերից նետելով սպանել են մոտ 250 շան ձագի:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ, կապիկները շան ձագերին բարձրացրել են ծառերի վրա կամ տների տանիքին ու այնտեղից ցած նետել:

Կապիկներին զայրացրել է շների կողմից մի կապիկի ձագի սպանությունը: Մումբայից 500 կմ դեպի արևելք գտնվող Մահարաշտրա նահանգի Բիդ շրջանի բնակիչները լրագրողներին պատմել են, որ կապիկները շներից վրեժխնդիր են եղել և սպանել նրանց ձագերին: