Մոսկվայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Դեկտեմբեր 25, 2021 05:44 Asia/Tehran
Ի նշան բողոքի Ուկրաինայում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման դեմ, ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին:
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի Լվով քաղաքում ռուսական հյուպատոսության վրա հարձակումը որակել է «վտանգավոր միջադեպ» և հայտարարել, որ Մոսկվան Կիևից ակնկալում է ներողություն խնդրել հարձակման համար։
Նախարարությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է ռուսաֆոբիայի և Ռուսաստանի նկատմամբ ատելության պատճառով:
2014 թվականի իրադարձություններից և Ղրիմի թերակղզին Ռուսաստանին միացնելու վերաբերյալ հանրաքվեից հետո, ինչպես նաև Դոնբասում ռուսամետ անջատողականների հետ ռազմական բախումներից հետո, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները սրվել են:
Պիտակ