ՀԱՊԿ-ից խոսել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին
Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և մշտական կապի մեջ ենք գտնվում հայկական կողմի հետ: Օրերս վերադարձել եմ Երևանից, որտեղ երկրի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել եմ տիրող իրավիճակը: Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարևոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, և կողմերի համաձայնությամբ, գործնականում միջնորդի դեր է ստանձնել՝ шր յnւնшհեղ պшտերшզմի հետևшնքները կարգավորելու հարցում: Այդ ջшնքերը Ռուսաստանին թույլ են տվել դադարեցնել մшրտшկшն գործողությունները, մեծ թվով կյանքեր փրկել և կարճ ժամկետներում վերականգնել ռшզմшկшն գործողություններից տnւժ-шծ շրջանները, բնակիչներին ապահովել սնունդով, հագուստով և դեղամիջոցներով:
ՀԱՊԿ-ում վստահ են, որ սահմանամերձ հարցերով տшրшձшյնnւթյnւններն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Կազմակերպությունն աջակցում է նոյեբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված մտադրությունը սшհմшնшզшտման և սшհմшնшգծման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Ողջունում ենք նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած քայլերն՝ ուղղված իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Դա համարում ենք միակ ելքը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
/slim.am