Մամուլի տեսություն 09-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i16006-Մամուլի_տեսություն_09_05_2016
Բրիտանիայում կայացած ընտրություններում Լեյբորիստական կուսակցության տարած հաղթանակի արդյունքում , ամրապնդվել է կուսակցության ղեկավարի դիրքը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2016 12:18 Asia/Tehran
  • Մամուլի  տեսություն  09-05-2016

Բրիտանիայում կայացած ընտրություններում Լեյբորիստական կուսակցության տարած հաղթանակի արդյունքում , ամրապնդվել է կուսակցության ղեկավարի դիրքը :

«Ռեսալաթ» օրաթերթ

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդի նոր դիրքը

Բրիտանիայում կայացած ընտրություններում Լեյբորիստական կուսակցության տարած հաղթանակի արդյունքում , ամրապնդվել է կուսակցության ղեկավարի դիրքը :

«Ռեսալաթ» օրաթերթը գրել է .-«Հակառակ ենթադրություններին , Լեյբորիստական կուսակցությանը հաջողվեց հաղթելով մյուս կուսակցություններին , ընդհանուր առմամբ լավ դիրքերի հասնել» :

Ջերեմի Կորբինն այն դեպքում է հաջողությունների հասել , երբ նույնիսկ կուսակցության կազմում , նրա մրցակիցները , այդ թվում նախկին վարչապետ ՝ Թոնի Բլերը մտադիր էին ընտրություններից հետո , քայլեր ձեռնարկել կուսակցության քաղաքական հավասարություններում նրան կրճատելու ուղղությամբ : Սակայն ընտրությունները ոչ միայն Կորբինի վնասին չեղան , այլև ամրապնդեցին նրա դիրքը :

Նշենք ,որ Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում է ընտրվել լեյբորիստների ներկայացուցիչ՝ մուսուլման Սադիղ Խանը,ինչը հոդվածագրի կարծիքով ևս մեկ հաջողություն է համարվում կուսակցության համար:



«Ջավան» օրաթերթ

ԱՄՆ-ը խափանում է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման գործընթացը

«Ջավան» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-« Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո , ԱՄՆ-ը խափանում է Իրանի բանկային փոխանակումները» :

Այն դեպքում , երբ միջազգային բանկերը պատրաստ են համագործակցել և առևտրական հարաբերություններ ունենալ Իրանի հետ , շարունակվում են ԱՄՆ-ի խափանարար քայլերը : Արտարժույթի փոխանակման հարցում ևս սահմանափակումներ են առաջացել :

Հոդվածագրի համոզմամբ , Իրանի հետ առևտրական հարաբերությունների խափանումը հակասում է համատեղ քայլերի համապարփակ ծրագրին :

Իրավական ու միջազգային հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ ՝ Աբբաս Էրաղչին ասել է.«ԱՄՆ-ի խափանարար քայլերը խոչընդոտել են Իրանի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի չեղարկման արդյունքների օգտագործումը»: Նրա խոսքերով՝ Իրանի համար միջուկային տեխնոլոգիայի պաշտոնական ճանաչումը , ԱԽ-ի բանաձևերի չեղարկումը և շրջափակումների վերացումը եղել են միջուկային բանակցությունների երեք գլխավոր նպատակները , որոնք իրականացվել են :


«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Ամերիկացի զորքերն ինչո՞ւ են մեկնել Եմեն և Սիրիա

Հարյուրավոր ամերիկացի բանակայինների Եմեն և Սիրիա գործուղումը այսպես կոչված արաբական կոալիցիայի փլուզումը կանխելու համար Վաշինգտոնի կողմից փորձ է գնահատվում :

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթի վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Պենտագոնը հավակնել է , թե բանակայինները տարածաշրջան են գործուղվել ՝ Արաբական թերակղզում Ալ-Ղաիդայի դեմ պայքարի համար Սիրիայի քրդերին վարժեցնելու նպատակով :

Սպիտան Տունը և Պենտագոնը մշտապես Ալե-Սաուդական ռեժիմին և արաբական կոալիցիայում և նրա դաշնակիցներին զգուշացրել են , որ Եմենում պատերազմը մաշողական փուլ է մտել և գնալով ծավալվում են տարածաշրջանային ու վերտարածաշրջանային երկրների հանրային կարծիքի կողմից Սաուդյան Արաբիայի նկատմամբ գործադրվող ճնշումները :

Վաշինգտոնը մշտապես հավակնել է , թե չի միջամտում Միջինարևելյան ճգնաժամերին ու պատերազմներին , սակայն գործնականում Սիրիա և Եմեն հատուկ ջոկատայիններ գործուղելով , վերջին հնարավորությունից է օգտվում ՝ իրավիճակն իր և դաշնակիցների օգտին փոխելու համար :

Ուժերի վերականգնման միջոցով նոր միջավայր ստեղծելու նպատակով Սիրիայում և Եմենում հրադադարի հաստատման համար Վաշինգտոնի պնդումն իրականացվում է տարածաշրջանում Դիմադրության ուժերին անակնկալի բերելու համար: Եմենում պատերազմի պարտությունը համարվում է ոչ միայն Ալե-Սաուդական ռեժիմի և այսպես կոչված արաբական կոալիցիայի անդամ երկրների ձախողումը , այլև դա կարող է լինել միջնորդավորված պատերազմում ԱՄՆ-ի և Բրիտանիայի պարտությունը :


----

hayeli.am

Ինչու՞ Պուտինը պետք է մեկնի Բաքու

Հեղինակ՝ Թամար Բագրատունի

Օրեր առաջ ադրբեջանական Haqqin.az-ը հայտնել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մեկօրյա այցով շուտափույթ Բաքու մեկնելու հնարավորությունը։ Այդ մասին լրատվամիջոցի մոսկովյան բյուրոյին հայտնել էր ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը, որի հավաստմամբ՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։

«Ավելին, արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար ՌԴ նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը։ Բաքու այցելելու անսպասելի նախապատրաստությունը վկայում է ՌԴ նախագահի ինչ-որ շուտափույթ առաքելության մասին», գրել էր ադրբեջանական կայքը։ Դրա հետ մեկտեղ աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների արդյունքներով։

Մոսկվան ամենաառաջիններից էր, որ շտապ արձագանքեց Հայաստանում ԼՂ ճանաչման մասին օրինագծի շուրջ բարձրացած աղմուկին: Նախ, ինչպես հայտնի է, Լավրովն այդ թեմային անդրադարձավ, խորհուրդ տալով խուճապի չմատնվել, ապա ՌԴ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը նշեց, որ Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ԼՂ-ի ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Հաստատում ենք, որ որպես միջազգային միջնորդ պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կողմերին ցուցաբերել ամեն տիպի աջակցություն՝ այդ նպատակի (բանակցությունների) իրագործման համար: Այդ թեման ոչ մի տեղ չի չքանում ԱԳՆ օրակարգից, նախարարության ղեկավարության մակարդակից, դրան հատկացվում է առաջնային նշանակություն տվյալ ժամանակահատվածում»:

Պուտինը, եթե իսկապես մոտ ապագայում որոշել է մեկնել Բաքու, ու, եթե ադրբեջանական կայքում հրապարակված տեղեկությունը` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ չէ, ապա դա լրացուցիչ անգամ կփաստի այն, թե որքան է Մոսկվան կարևորում` Բաքվին, նույնիսկ այն դեպքում, երբ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` նա պարտավոր է չեզոքություն պահպանել:

Հիշեցնենք, որ Բաքուն բավական կոշտ հայտարարություն արեց` սպառնալով, որ ստիպված կլինի Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Ադրբեջանը ստիպված կլինի դիմել ԼՂ-ի հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, եթե հայկական կողմը չկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Հայկական կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չկատարման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի Ղարաբաղում դիմել հակամարտության ռազմական լուծման»,- հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջան ժամանած Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիպ Մենդիի գլխավորությամբ: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` Հասանովը թուրքական պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Հասանովն ասել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը իրականացվում է թե´ երկկողմ կապերի շրջանակներում, թե´ ՆԱՏՕ-ի գծով: Նա նշել է, որ համագործակցության մեծ պոտենցիալ կա ռազմատեխնիկական և ռազմական կրթության բնագավառներում: Երկու երկրները քննարկել են նաև ռազմական համագործակցության հեռանկարներ: