ՌԴ. Սիրիայի բանակն առավել քան երբևէ թուլացրել է ԻԼԻՊ-ին»
https://parstoday.ir/hy/news/world-i160110-ՌԴ._Սիրիայի_բանակն_առավել_քան_երբևէ_թուլացրել_է_ԻԼԻՊ_ին
2021թ. վերջին օրերին ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ 2021թ. ընթացքում ՌԴ-ի ու Սիրիայի բանակների համագործակցությունը հանգեցրել է ԻԼԻՊ-ի էլ ավելի թուլացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 07:46 Asia/Tehran
  • ՌԴ. Սիրիայի բանակն առավել քան երբևէ թուլացրել է ԻԼԻՊ-ին»

2021թ. վերջին օրերին ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ 2021թ. ընթացքում ՌԴ-ի ու Սիրիայի բանակների համագործակցությունը հանգեցրել է ԻԼԻՊ-ի էլ ավելի թուլացմանը:

Օլեգ Սիրոմոլոտովն ասել է.«Մենք դրական ենք նայում այն իրողությանը, որ 2021թ. ընթացքում ՌԴ-ի զինված ուժերը Սիրիայի բանակի հետ համագործակցության արյդունքում կարողացան Սիրիայում զգալիորեն թուլացնել ԻԼԻՊ-ին»:

ՌԴ-ի փոխարտգործնախարարը հավելել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ուժերն ու գործիքները վերացվել են, կազմակերչական կառուցվածքը ոչնչացվել և նրանց աղբուրները նվազել են»:

Վերջերս Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է, որ երկիրը մեծ մասամբ հաղթել է ահաբեկչության դեմ պայքարում և մինչև ահաբեկիչների վերջնական կործանում, կշարունակի պայքարը: