Լավրով. ՆԱՏՕ-ն Ուկրաինան վերածում է Ռուսաստանի դեմ գործող ռազմաբազայի
https://parstoday.ir/hy/news/world-i160246-Լավրով._ՆԱՏՕ_ն_Ուկրաինան_վերածում_է_Ռուսաստանի_դեմ_գործող_ռազմաբազայի
Քննադատով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական քայլերը, ՌԴ ԱԳՆ նախարարը հայտարարել է, որ Արևմուտքն Ուկրաինան վերածում է Ռուսաստանի դեմ գործող ռազմաբազայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 12:32 Asia/Tehran
  • Լավրով. ՆԱՏՕ-ն Ուկրաինան վերածում է Ռուսաստանի դեմ գործող  ռազմաբազայի

Քննադատով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական քայլերը, ՌԴ ԱԳՆ նախարարը հայտարարել է, որ Արևմուտքն Ուկրաինան վերածում է Ռուսաստանի դեմ գործող ռազմաբազայի:

Սերգեյ Լավրովը խստորեն քննադատել է Արևմուտքի աջակցությունն Ուկրաինայի ռազմական հավակնություններին։

Ըստ այս հաղորդման, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն Ուկրաինային համոզում են ռազմական քայլի գնալ Ռուսաստանի դեմ և  այդ երկրի տարածքն օգտագործում են զորավարժությունների համար:

Նախագահ Վլադիմիր Պուտինը  ևս հայտարարել է, որ Մոսկվան տարբեր տարբերակներ ունի՝ արձագանքելու Ռուսաստանի արևելքում և սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

Դեկտեմբերի սկզբին Մոսկվան պահանջել էր անվտանգության երաշխիքներ տրամադրել և  ՆԱՏՕ-ին կոչ արել  չընդլայնել դեպի արևելք, և նվազեցնել այդ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը: