Եվրոպայից ճանապարհը թեքած Էրդողանը ԵՄ անդամակցությունը «ռազմավարական նպատակ է» հայտարարել
https://parstoday.ir/hy/news/world-i16048-Եվրոպայից_ճանապարհը_թեքած_Էրդողանը_ԵՄ_անդամակցությունը_ռազմավարական_նպատակ_է_հայտարարել
Եվրոպական ուղղությունից ճանապարհը շեղած Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այժմ էլ հայտարարել է, որ Անկարայի «ռազմավարական նպատակը» Եվրամիությանը լիիրավ անդամակցությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2016 18:28 Asia/Tehran
  • Եվրոպայից ճանապարհը թեքած Էրդողանը ԵՄ անդամակցությունը «ռազմավարական նպատակ է» հայտարարել

Եվրոպական ուղղությունից ճանապարհը շեղած Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այժմ էլ հայտարարել է, որ Անկարայի «ռազմավարական նպատակը» Եվրամիությանը լիիրավ անդամակցությունն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանը հայտարարել է Եվրոպայի օրվա կապակցությամբ հրապարակած ուղերձում:

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզային ռեժիմի հաստատումը «կարագացնի ԵՄ-ին Թուրքիայի միանալու գործընթացը»:

«Հուսով եմ, որ վիզայի չեղարկումը դրականորեն կազդի տրված խոստումների կատարման համար եւ կարագացնի միացման գործընթացը», -ասել է նա:

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու թեկնածության կարգավիճակը հաշվառվել է 1999 թվականին:

Հետաքրքիր է, որ երկու օր առաջ Էրդողանը Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ կապված տառացիորեն հայտարարել էր. «Մենք գնում ենք մեր ճանապարհով, դուք էլ գնացեք ձեր ճանապարհով»:

Գերմանական Bild թերթը, հղում կատարելով ԵՄ երկրի արտգործնախարարներից մեկին, այսօր հայտնել է, որ Թուրքիան կարող է զրկվել ԵՄ միգրացիոն համաձայնագրով նախատեսված միլիարդներից:

Միգրացիոն խնդիրը լուծելու համար Եվրամիության կողմից Թուրքիային խոստացված 6 միլիարդ եվրոն կարող է բաժին ընկնել Հունաստանին, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խզի գործարքը, գրել է թերթը:

Թերթի տվյալներով` ԵՄ որոշ երկրների կառավարությունների ղեկավարներ ներկա պահին քննարկում են փախստականների գծով Թուրքիայի հետ համաձայնագրի այլընտրանքը, քանի որ նրանք ավելի շատ հիմքեր ունեն համարելու, որ թուրքական կողմը կարող է խզել գործարքը:

Բրյուսելն ու Անկարան մարտի 18-ին համաձայնագիր են ստորագրել` պայմանավորվելով թուրքական քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի, 3 միլիարդ եվրոյի եւ Թուրքիայից ԵՄ սիրիական փախստականների ընդունման դիմաց հետ վերադարձնել Թուրքիայի տարածքով Հունաստան ժամանած բոլոր անլեգալ միգրանտներին: