Ավարտվել է կործանիչների ոլորտում ԱՄՆ-ի գերակայությունը
Նշելով, որ Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը հրթիռային արդյունաբերության առաջատարներն են, Rai Al-Yum օրաթերթը գրել է.«Կործանիչների ոլորտում ԱՄՆ-ի ռազմական գերակայության ժամանակաշրջանն ավարտվել է»:
Rai Al-Yum օրաթերթը իր խմբագրականում, անդրադառնալով կործանիչների ոլորտում ԱՄՆ-ի գերակայության նվազման պատճառներին, գրել է.«Պատճառներից մեկն այն է, որ ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչները, հատկապես F-35-ը չեն պահպանել իրենց գերակա դիրքը, իսկ փոխարենը Ռուսաստանի կործանիչները, այդ թվում «Սուխոյ 35»-ը և «Սուխոյ 57»-ը գերակա դիրք են զբաղեցնում:
Ռայ Ալ-Յոմը նաև հիշեցրել է. «Թերևս երկու տարի առաջ Հորմուզի նեղուցի վրայով ավելի քան 20 կմ բարձրության վրա ամերիկյան «Global Hawk» անօդաչու թռչող սարքը խոցելու Իրանի հաջողությունը, ցնցող էր Իսրայելի և ԱՄՆ-ի համար: