Բրիտանական պարբերական. Գեներալ Սոլեյմանիի սպանությունը հակառակ արդյունք ունեցավ
https://parstoday.ir/hy/news/world-i160602-Բրիտանական_պարբերական._Գեներալ_Սոլեյմանիի_սպանությունը_հակառակ_արդյունք_ունեցավ
Բրիտանական պարբերականը գրել է.«ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հակառակ արդյունք ունեցավ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 13:59 Asia/Tehran

Բրիտանական պարբերականը գրել է.«ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հակառակ արդյունք ունեցավ»:

The Middle East Eye լրատվական կայքը ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ  Ղասեմ Սուլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի կապակցությամբ հոդվածում գրել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանությունը հակառակ արդյունք է ունեցել ԱՄՆ-ի ու Իսրայելի համար: 

Թերթը գեներալ Սուլեյմանիին նկարագրել է որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ ուղղված հերոս և Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Աֆղանստանում, Եմենում ու Գազայում Դիմադրության ուժեղացման գլխավոր գործոն: Հոդվածագիրը նշել է, որ գեներալ Սոլեյմանիի նրա մահից հետո, Թեհրանում միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոց:

Middle East Eye--ը հավելել է. «Իսրայելի ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում էր, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցում Թրամփին քաջալերելով, ճարպկություն է արել, սակայն մի բան, որ պարզ է դառնում այն է, որ հիշյալ երկու քայլերից ոչ մեկը չեն նպաստել Իսրայելի ու ԱՄՆ-ի ներքին շահերին»: