Ալմաթիում անկարգությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i160714-Ալմաթիում_անկարգությունները_շարունակվում_են
Չորեքշաբթի օրը Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախումներ: Ցուցարարները բողոքում գազի գնի բարձրացման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 14:32 Asia/Tehran

Չորեքշաբթի օրը Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախումներ: Ցուցարարները բողոքում գազի գնի բարձրացման դեմ:

Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարանի շենք։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, անվտանգության ուժերը  ձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների ուղղությամբ, երբ նրանք երթով շարժվում էին Ալմաթիի հրապարակից դեպի քաղաքապետարան: Ցուցարարներին կանգնեցնելու համար ոստիկանները օգտագործել են շոկեր։

Ցուցարարները այրել են ոստիկանական մեքենաներ։ Հրդեհվել են դատախազության շենքը և իշխող «Նուր Օթան» կուսակցության գրասենյակը։

Հաղորդման համաձայն, ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք. Որոշ լրատվական գործակալություններ ցուցարարների թիվը գնահատում են ավելի քան 5000:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վերջին տվյալներով տուժել է 95 ոստիկան, վնասվել է 37 մեքենա, իսկ 200-ից ավելի ցուցարարներ ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար։

Ղազախստանի նախագահը երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարել Ալմաթիում և հարավարևմտյան Մանգիսթաո նահանգում։