Ղազախստանում հրդեհել են նախագահի տունը. Զոհվել է անվտանգության 8 աշխատակից
(last modified Thu, 06 Jan 2022 05:17:10 GMT )
Հունվար 06, 2022 08:47 Asia/Tehran

Ղազախստանի նախագահի տունը հրդեհելու և ցուցարարների հետ բախումների ժամանակ, զոհվել է անվտանգության 8 աշխատակից:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ղազախստանի ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում տեղիւ ունեցած բազմահզարանոց բողոքի ցույցի ժամեր անց,  նախագահական նստավայրի մոտ հավաքված  ցուցարարները հրկիզել են նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի տունը: Մի խումբ զինված ցուցարարներ փորձել են մուքտ գործել շինություն:

Հաղորդվում է, որ նախգահին հաջողվել է լքել մնստավայրը:

Քաղաքացիներին ուղղված  իր վերջին հեռուստատեսային ելույթում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի լքի մայրաքաղաքը և կկանգնի ժողովրդի կողքին։

Ղազախստանում բռնկված անկարգություններից հետո, Տոկաևը  ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել:

Տոկաևը հայտարարել է, որ ախագահը հայտարարել է, որ ռազմական գրասենյակների և կենտրոնների վրա հարձակումն անօրինական է և կառավարությունը չի տապալվի այդ անկարգությունների պատճառով: